A
A
Մեր ըմբիշը մտել է եզրափակիչ. ոսկին կվիճարկվի ադրբեջանցու հետ
Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը մեկնարկային օրը եզրափակչի մեկ մասնակից ունեցավ: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 50 կգ քաշային կարգում Կարեն Զուրաբյանը, նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, մտել է եզրափակիչ: Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սանն այսօր երեկոյան ոսկին վիճարկելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ գոտեմարտում: