Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը մասնակցում է Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին. aliqmedia

Քաղաքականություն
hh-nato

Նպաստել տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը, ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների համատեղ մարտունակության մակարդակի բարձրացմանը: Սրանք են ԱՄՆի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ Թբիլիսիիում մեկնարկած «Արժանի գործընկեր 2017» զորավարժությունների նպատակները: Հատկանշական է, որ ավելի վաղ Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեր 11 երկիր, սակայն հուլիսի 30-ին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանի ռազմաբազայում վարժանքները մեկնարկեցին 8 երկրի մասնակցությամբ՝ առանց Իսպանիայի, Ռումինիայի և Ադրբեջանի: Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի, Ուկրաինայի և Հայաստանի կողմից զորավարժություններին մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 2800 զինվորական, 500 միավոր զինտեխնիկա: Զորավարժությունների եռամյա պատմության մեջ, դրանցում առաջին անգամ մասնակցություն է ունենում Հայաստանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ստորաբաժանումը: Միջոցառմանը ներկա Վրաստանում ՀՀ ռազմական կցորդ Սամվել Ռամազյանը «Ալիքի» հետ զրույցում նշեց․«Մեզ համար մեծ պատիվ է մասնակից այլ երկրների շարքում տեսնել Հայաստանի դրոշը: Վստահ ենք, որ մեր տղաներն ու աղջիկները պատվով կներկայացնեն ՀՀ Զինված ուժերը, կկատարեն բոլոր հանձնարարությունները: Վստահ ենք նաեւ, որ ընթացող բազմազգ զորավարժությունները բացառություն չեն լինի»: Ավելին՝ այստեղ