A
A
Սամվել Աղաջանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում: Այսօր մեր մարզիկներից մրցագորգ մտավ միայն 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցեց Բուլղարիան ներկայացնող Ցվետան Մեթոդիեւ-Սիրաշկիի հետ: Մեր 17-ամյա ըմբիշը 7:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ դարձավ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ Սարաեւոյում ավարտված առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց երեք մեդալ՝ բոլորն էլ բրոնզ: