Տանկային բիաթլոն. միջազգային բանակային խաղերը՝ ուղիղ (տեսանյութ)
Մեկնարկել է «Միջազգային բանակային խաղեր 2017»-ը՝ 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։ Հայկական կողմը հանդես է գալիս դեղին տարբերանշանի ներքո: