Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը աշխարհի հավաքականի կազմում հաղթեց ԱՄՆ-ի թիմին

Սպորտ
a1chess-1

Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի «ԱՄՆ - Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը: Այս գիշեր կայացած 7-8-րդ տուրերում գրանցվեցին մարտական ոչ-ոքիներ՝ 2:2: Աշխարհի հավաքականում հանդես եկող մեր հայրենակից Հայկ Մարտիրոսյանը նախ ոչ-ոքի խաղաց Ռուֆենգ Լիի հետ, ապա հաղթեց Նիկոլաս Չեկային: Ընդհանուր հաշվարկով աշխարհի ընտրանին հաղթեց 20:13 հաշվով եւ տիրեց գլխավոր մրցանակին: Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը մասնակցեց 7 տուրերի եւ վաստակեց 4 միավոր: ԱՄՆ-ի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ մեր հայրենակից Սամուել Սեւյանը, որն իր թիմին բերեց 4,5 միավոր: