A
A
Տղաների հավաքականը հաղթեց Ադրբեջանին, աղջիկներինը՝ Վրաստանին
Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների՝ բասկետբոլի հավաքականն Անդորրայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում 88-76 հաշվով հաղթեց Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Գեորգի Շախնազարովը՝ 36 միավոր: Սա մեր թիմի հինգերորդ հաղթանակն էր Անդորրայում: Այսօր, մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորած թիմը եզրափակչում հանդիպում է Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը 74-53 հաշվով առավելության հասավ Վրաստանի հավաքականի նկատմամբ: Չեմպիոնի կոչման համար վճռորոշ խաղում մեր ընտրանու մրցակիցը Մալթայի հավաքականն է: