Հայ պատանի ըմբիշները առաջին օրը 2 մեդալ նվաճեցին
Սարաևոյում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ մտած Հայաստանի հինգ ըմբիշներից երկուսը մեդալ նվաճեցին: 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը 3-րդ տեղի համար մենամարտում 6:0 հաշվով հաղթեց հունգարացի Դավիդ Կեչկեմետիին եւ դարձավ բրոնզե մեդալակիր: Նույնպիսի պարգեւի արժանացավ նաեւ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), որը վճռական մենամարտում 9:1 հաշվով ջախջախեց շվեդ ըմբիշ Ռասմուս Օստրյոմին: Իսկ ահա 58 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը 3-րդ տեղի համար մարտում պարտվեց ադրբեջանցի մարզիկին եւ բավարարվեց 5-րդ տեղով: Վաղը տեղի կունենան մնացած հինգ քաշային կարգերի ավարտական մարտերը: Մերոնցից 3-րդ տեղի համար կպայքարի Սամվել Աղաջանյանը, որը կիսաեզրափակիչ փուլում 5:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Միրոսլավ Սոլովյանին: