Նոր Նորքում էլ գյուղմթերքի տոնավաճառ կբացվի (տեսանյութ)
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի մասնակցությամբ այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոցի պողոտային հարող հատվածում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքի երկրորդ տոնավաճառը:
Տոնավաճառները կազմակերպվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ 2011 թվականից սկսած, գործում են շաբաթ և կիրակի օրերին:
«Քաղաքապետարանի հետ քննարկում ենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Նոր Նորք վարչական շրջանում նույնպես նմանատիպ շուկայի բացման հարցը, որը հնարավորություն կտա գյուղացիական տնտեսությունններին այնտեղ ևս շաբաթ-կիրակի օրերին իրացնել իրենց կողմից արտադրված գյուղմթերքը»,-տեղեկացրել է Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը նշել է նաև, որ Մաշտոցի պողոտային հարող հատվածի այս շուկայում օրական վաճառվում է մինչև 50 տոննա գյուղմթերք, իսկ Կասյանի շուկայում, որն այս տարի վերաբացվեց հունիսի 10-ին, շուրջ 80 տոննա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
