Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսը բաց է առանց սահմանափակումների

Հասարակություն
lars-5

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ հուլիսի 24-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում էր՝ իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։