Անհրաժեշտ պահերին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական քարոզչությանը. «Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների, որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն: Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը: Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները» :