Դատավորը սանկցիա կիրառեց. պաշտպանները լքեցին դահլիճը (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին 2 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց դատական սանկցիա կիրառել պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ և դիմել Փաստաբանների պալատ։ Դատավորը ցանկանում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանից ճշտել, թե արդյո՞ք առանց երկու պաշտպանների կարող է նիստ անցկացնել, ինչին միջամտեց փասատաբան Ինեսա Պետրոսյանը՝ նշելով, որ պաշտպանները հայտարարություն ունեն։ Նա հայտարարեց, որ դատավորն իրենց ապօրինի լռելու կոչ է անում, սանկցիա կիրառում գործընկերների նկատամամբ, ուստի ինքնանպատակ է դառնում դատական նիստին մասնակցելը։ Նիստին ներկա բոլոր 9 պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը, թեեւ դատավորը թույլ չէր տալիս։ Դատավորն այս անգամ էլ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների վարքագծի հետ կապված որոշում կայացնելու։