Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտֆոլիո՝ Թումո Դիլիջանում (տեսանյութ)

Հասարակություն
tumo

Թումո Դիլիջան կենտրոնում անցկացվում է իրենց կարեւորագույն միջոցառումներից մեկը՝ ուսանողների աշխատանքների տարեկան ներկայացումը՝ Պորտֆոլիոն։ «Կարող եք տեսնել իրենց կողմից ստեղծված ֆիլմերը, խաղերը, ինչպես նաեւ անիմացիաները, լուսանկարները եւ այլ աշխատանքներ:   Ամեն տարի մենք ավելի շատ բան ունենք ցույց տալու»,- «Ա1+»-ին ասաց  Թումո Դիլիջան  կենտրոնի ղեկավար Արմեն Հայրապետյանը: Թումոն ունի  4 կենտրոն՝ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում:  5-րդ կենտրոնն էլ  շուտով կբացվի Կողբում: Թումո Դիլիջան կենտրոնում կարելի էր լսել  ուսանողների մշակած էլեկտրոնային երաժշտությունը: Երկամսյա աշխատանքից հետո  Արսեն Մինասյանը ռեմիքս է արել Գետաշեն երգը: Թումո Դիլիջան կենտրոնը ունի  400 ուսանող: Նրանց  թիվը գնալով աճում է:  Ուսանողները ոչ միայն Դիլիջանից են, այլ նաեւ հարակից գյուղերից:  Այստեղ սովորում են նաեւ Լոռու եւ Գեղարքունիքի  մարզերի ուսանողներ: Մանրամասները՝ տեսանյութում