A
A
Լեւոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց
Շվեյցարիայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» երրորդ փուլի 7-րդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ: Երկու շախմատիստներն էլ զգույշ մարտավարություն ընտրեցին եւ չդիմեցին ռիսկի: Արդյունքում, 18-րդ քայլին կողմերը կրկնեցին նույն դիրքը եւ խաղաղ դաշն կնքեցին: Յոթ տուրից հետո աղյուսակը 5 միավորով գլխավորում է Թեյմուր Ռաջաբովը: Լեւոն Արոնյանը 3,5 միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը: