Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 5-րդ անգամ կմասնակցի սուրդլիմպիկ խաղերին

Սպորտ
sport-surdlimpic-xaxer-13.07.

Խուլ մարզիկների Հայաստանի հավաքականը կմասնակցի 23-րդ ամառային սուրդլիմպիկ (սուրդոօլիմպիական) խաղերին, որը տեղի կունենա հուլիսի 18-30-ը, Թուրքիայի Սամսուն քաղաքում: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Մեր մարզական պատվիրակության կազմում ընդգրկված են 12 մարզիկ՝ 10 ըմբիշ եւ 2 ձյուդոյիստ: Ներկայումս նրանք ուսհավաք են անցկացնում Օլիմպավանում: Հայաստանը սուրդլիմպիկ խաղերին կմասնակցի 5-րդ անգամ: