Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Մարտիրոսյանը՝ Կանադայում ՀՀ դեսպան

Պաշտոնական
levon-martirosyan

Սերժ Սարգսյանը 2 հրամանագիր է ստորագրել.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ա. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ ազատել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Հուլիսի 12 Երևան ՆՀ-506-Ա Լ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Հուլիսի 12 Երևան ՆՀ-507-Ա Լևոն Մարտիրոսյան ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում:  1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:  1997թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: 2002թթ.` Մեծ Բրիտանիայի Էսեկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Միջազգային իրավունքի մագիստրոս:  Մասնակցել է մի շարք ծրագրերի և դասընթացների` Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ),  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա): 2008թ. ԱՄՆ պետական դեպարտամենտի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես միջազգային դիտորդ:  Զբաղվել է իրավաբանական մասնավոր գործունեությամբ:  2007թ. հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական:   2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական:  2001թ. հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ.` «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն:  2007թ. Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է, ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար:  Նույն թվականի դեկտեմբերին հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է գլխավոր քարտուղարի պաշտոնից:  2007թ. ՄԻԱԿ խորհրդի եւ քարտուղարության անդամ է:  2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:  Ամուսնացած է, ունի երկու զավակ: