A
A
Եվրոպայի Մ-23 առաջնությունում Հայաստանը հայտավորել է երկու աթլետ
Վաղը, հուլիսի 12-ին, Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում կմեկնարկի աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, Հայաստանն առաջնությանը հայտավորել է երկու աթլետ: Երվանդ Մկրտչյանն ուժերը կփորձի տղամարդկանց 3000մ վազքում, իսկ Լեւոն Աղասյանը՝ եռացատկում: Մեր երկու մարզիկներն էլ կմեկնարկեն մրցումների վերջին օրը՝ հուլիսի 16-ին: