Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ-ներում բժշկական սարքավորումներ են տեղադրվում

Հասարակություն
22

Եվրամիության ֆինանսավորմամբ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում մեկնարկած «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում շուրջ 200.000 եվրո արժողությամբ արդեն իսկ ձեռք բերված սարքավորումներն ու պարագաները այս օրերին տեղադրվում են ՀՀ քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, վերոնշյալ սարքավորումները տեղադրվել և գործարկվել են «Արթիկ», «Վանաձոր», «Կոշ», «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Առաջիկայում դրանք կտեղադրվեն նաև մնացած բոլոր քրեակատարողական հիմնարկներում ևս: Բժշկական սարքավորումների թվում են ատամնաբուժական հավաքածու (բազկաթոռ և լրակազմ, ատամնաբուժական ռենտգեն սարքավորում, ատամնաբուժական գործիքների հավաքածու), ավտոկլավ 12լ., ԷՍԳ, մանրէազերծիչ տաք, չոր օդային 50լ. սարքավորում, վիրաբուժական գործիքների հավաքածու, օտտոսկոպ և օֆտալմոսկոպ և այլ սարքավորումներ ու գործիքներ: 11 33 44 55 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին