Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի Խաչմաչում տեղի կունենա հեղինակային ֆիլմերի ցուցադրություն

Հասարակություն
19849079_1014899122037085_1728028902_n

Ասկերանի շրջանի իմ հարազատ Խաչմաչ գյուղում հուլիսի 14-16-ը կազմակերպելու ենք հեղինակային ֆիլմերի ցուցադրություն, և ես այն սկսելու եմ իմ 3 ֆիլմերով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախցի հայտնի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ տեղեկացնելով, որ Խաչմաչում, հուլիսի 14-ին, ցուցադրվելու   է     «Ընդհատված մանկություն»  ֆիլմը,  հուլիսի  15-ին՝  «Թևանիկ»-ը  և  16-ին՝  «Վերջին  բնակիչ»-ը:   «Տեղեկացնեմ, որ սա կանոնավոր բնույթ է կրելու, ամեն  տարի հրավիրելու եմ  կինոոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների, ռեժիսորների, ովքեր  ցանկություն կունենան իրենց ֆիլմերը ներկայացնել Արցախում։ «Մեծ կինոն՝ փոքր գյուղում», ահա այս խորագիրը կրող մեր գաղափարը ես արդեն ներկայացրել եմ Արցախի  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանին և ստացել նրանց հավանությունը։  Այս իդեան ներկայացրել եմ նաև իմ ամերիկյան գործընկերներին՝ «ARTsakh Arts and Cultural Foundation»-ի հիմնադիրներ Ադրինե Միրզայանին, ով նաև իմ «Վերջին բնակիչը» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է, և Գարո Մադենլիանին։Ֆիլմերի ցուցադրության գաղափարը հավանության արժանացավ նաև նրանց կողմից։   Այս  ամենը  նպատակ  է  հետապնդում՝  ճանաչելի  դարձնել մեր  հայրենիքը  միջազգային հանրության  կողմից: Օտար կինոգործիչները, ռեժիսորներն իրենց   դերասանական  կազմով   կգան   ու  կտեսնեն  Արցախը,  կհիանան  նրա հրաշագեղ   բնությամբ, կլինեն պատմամշակութային վայրերում, կշփվեն արցախցիների  հետ ու կծանոթանան  մարդկանց խնդիրներին, կճանաչեն Արցախն  ու  արցախցիներին, ի վերջո, կծանոթանան   հայ  ժողովրդի պատմական  անցյալին  ու ներկային:  Այսպիսով, հայկական  կինոմատոգրաֆիան զարգացնելուց   զատ, Արցախը  նաև լայն ճանաչում ձեռք կբերի հատկապես արվեստի ոլորտում»,-ասել  է ռեժիսորը և հավելել, որ հուլիսի 22-ին Շուշիի «Նարեկացի»  արվեստի  միությունում էլ ցուցադրվելու  է իր  «Վերջին բնակիչը» ֆիլմը: Խոսելով «Վերջին բնակիչը» ֆիլմի   ցուցադրություններից,  Ջ.  Ավետիսյանն   ասել  է, որ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում  ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում։ Այն  ցուցադրվեց 5 անգամ, իսկ պաշտոնական գլխավոր ցուցադրությունը տեղի  ունեցավ հունիսի 25-ին։ «Այդ առիթով ինձ  հետ  Շանհայ էին ժամանել ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը՝ ԱՄՆ-ից:  Պետք է խոստովանեմ, որ ընդգրկվել այդ կինոփառատոնում  և   ցուցադրել  ֆիլմ՝ արդեն  իսկ մեծ   հաջողություն է: Փառատոնի  կազմակերպիչների   խմբի  կողմից   լսեցինք  դրական անկեղծ արձագանքներ: Ֆիլմն  իր  սցենարով, դերասանական  կազմով, ասելիքով   բոլորին շատ հետաքրքրեց: Իհարկե հանդիսատեսի որոշ մասը տեղեկացված էր, սակայն ստվար զանգվածը պատկերացում անգամ չուներ ոչ Արցախի, ոչ արցախյան խնդրի  մասին, և ուրախ եմ, որ ֆիլմն այդ առումով ծառայեց իր նպատակին։  Օտարների կողմից շատ հարցեր հնչեցին․ նրանց  հետաքրքրեց  հակամարտության հանգուցալուծումը, ժողովրդի ճակատագիրը, իսկ չինացիները  հատուկ  վերաբերմունք ցուցաբերեցին հայերի  նկատմամբ: Ֆիլմն  օգնեց  ներկայացնել Արցախի ժողովրդի պատմությունը, պատմել   խեղված  ճակատագրի  մասին»,-մանրամասնել  է Ջ.  Ավետիսյանը՝ ավելացնելով,  որ իրենք  առաջիկայում   շարունակելու  են    ֆիլմը   ներկայացնել  այլ   երկրների  փառատոններին  ևս:  Խոսելով նաև նոր՝ «Դրախտի դարպասը»  ֆիլմի  մասին,   Ջ.  Ավետիսյանն  ասել  է. «Կաննի կինոփառատոնի կինոշուկայից վերադարձել  ենք   լուրջ   հաջողություններով:  Տարվում  են աշխատանքներ, բայց  դեռևս   կան   անելիքներ:Կոնկրետ արդյունքների  մասին   կխոսենք   ավելի ուշ:Կապված նոր  ֆիլմ; Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում