Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Ժնեւի «Գրան պրին» (տեսանյութ)

Սպորտ
chess

Ժնեւում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» երրորդ փուլի 1-ին տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լի Չաոյի հետ: Սպիտակներով խաղացող մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց պարտիան եւ դիրքային առավելություն ստացավ: Սակայն 21-րդ քայլին նա անզգույշ խաղաց եւ չինացի գրոսմայստերը հակագրոհելու լավ հնարավորություն ստացավ: Արդյունքում, մեր շախմատիստը կորցրեց նավակները եւ հայտնվեց ոչ շահեկան վիճակում: Սակայն Լեւոն Արոնյանը ձիերով եւ փղով ճիշտ կազմակերպեց պաշտպանությունը եւ 45-րդ քայլին մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Մեր շախմատիստը սեւ խաղաքարերով կհանդիպի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյի հետ: