Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԲ-ն ներկայացնում է տեսագրություն երեկվա հարձակումից և պատասխան գործողություններից (տեսանյութ)

Պաշտոնական
897574

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսագրություն հուլիսի 4-ին ադրբեջանական զինուժի կրակային հարձակումների և պատասխան գործողութունների մասին։  Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ` ուշադրություն հրավիրելով էկրանին ֆիքսված ժամանակացույցին: «Հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ: Վերջինս, սովորության համաձայն, այն տեղակայում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը»,- հայտնում է Արցախի ՊՆ-ն: