A
A
Ուժեղ քամու հետևանքով պոկվել է տանիքի թիթեղը
Հունիսի 30-ին, ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի տանիքի թիթեղը քամու հետևանքով պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված թիթեղը (մոտ 1.2 քմ):