Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղիշե Մելիքյանը գլխավորել է ուկրաինական «Ստալը»

Սպորտ
unnamed-12-3

Ֆուտբոլի Հայաստանի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը գլխավորել է Կամենսկի «Ստալ» թիմը: Այդ մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքէջը: Հայազգի մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Լեոնիդ Կուչուկին, որը տեղափոխվել է ռուսական «Ռոստով»: Եղիշե Մելիքյանը մինչ այդ մարզում էր «Ստալի» երիտասարդական թիմը: Այժմ մեր հայրենակիցն իր սաների հետ ուսհավաք է անցկացնում Կիեւի մարզի Բուչա քաղաքում: Հիշեցնենք, որ «Ստալում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ եւ Էդգար Մալաքյան եղբայրները: