A
A
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կհանդիպի առաջատարի հետ
Ջերմուկում շարունակվող Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարում արդեն կայացել է 5-րդ տուր: Առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը վերջին պարտիայում սեւերով ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ալեքսանդր Բորտնյուկի հետ եւ վաստակեց 4 միավոր: Նրան հավասարվեցին գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետներ Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարություննյանը, որոնք հաղթանակներ տոնեցին այս տուրում: Հինգ փուլից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Զուբովը, որը հերթական պարտիայում հաղթեց իսրայելցի Եվգենի Պոստնուն եւ վաստակեց 4,5 միավոր: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի հենց հուշամրցաշարի առաջատարի հետ: