Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Սասնա ծռեր"-ի երկու անդամներ կտեսակցեն հարազատներին

Հասարակություն
0f8e2beadcb0754e8ca70599a5fdeb9e

"Սասնա ծռեր" խմբի անդամներ Վարդան Գերավետյանը եւ Արամ Հակոբյանը կտեսակցեն իրենց հարազատներին։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը․ Այս մասին "Ա1+"-ին հայտնեց նրանց պաշտպան Դավիթ Գյուրջյանը։ "Սասնա ծռեր"-ից անջատված 18 անձանց մասով դատական առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։ Դավիթ Գյուրջյանի պաշտպանյալներից է նաեւ Գագիկ Եղիազարյանը․ Նրա եւ եւս 13-ի մասով դատական նիստերն արդե սկսել են։ Գագիկ Եղիազարյանի տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու միջնորդությունը կներկայացվի դատական նիստի ընթացքում։ Գործով դատական նիստը նշանակված է հունիսի 28-ին։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը Գագիկ Եղիազարյանին 6 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից՝ դատավորի օրինական պահանջներին չենթարկվելու՝ տեղից խոսելու համար։