A
A
Հովհաննես Բաչկովը հաղթեց եզրափակիչում եւ հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)
Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ուկրաինայի Խարկով քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհամասի չեմպիոն: Մեր 64 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մենամարտեց անգլիացի Լյուկ Մաք-Կորմակի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ վստահ հաղթանակ տարավ Հովհաննես Բաչկովը: Այդպիսով, մեր հավաքականը Խարկովում նվաճեց ընդամենը մեկ ոսկե մեդալ: Ի դեպ, վերջին անգամ Հայաստանի բռնցքամարտիկներից Եվրոպայի չեմպիոն էր դարձել Հրաչիկ Ջավախյանը, յոթ տարի առաջ, 2010 թվականին: