Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հրաչյա Հարությունյանի արտահանձնման որոշումը կա

Հասարակություն
հրաչյա

Հրաչյա Հարությունյանի  հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը:  Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյա Հարությունյանին արտանձնել, որոշումը նաեւ տրամադրվել է նրան: Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոյանն «Ա1+»-ին հայտնեց, որ  նախարարությունն սպասում է որոշմանը, որպեսզի  գնան վարորդի հետեւից: Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը  իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013 թ-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Նա  դատապարտվել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Հրաչյա Հարությունյանը իր պատժի մնացած մասը պետք է կրի Հայաստանում: Նա նաեւ առողջական խնդիրներ ունի, հարազատները հույս ունեն, որ  Հայաստանում պատիժը կրելու ընթացքում անհրաժեշտ վիրահատությունները կկատարվեն: