A
A
Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը մեդալով կվերադառնա Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:
Այսօր կայացած քառորդ եզրափակիր փուլի մենամարտում մեր 64 կգ քաշային բռնցքամարտիկը 5:0 հաշվով վստահ հաղթեց հունգարացի Ռիչարդ Կովաչին եւ մտավ կիսաեզրափակիչ: Այդպիսով, Հովհաննես Բաչկովը նվազագույնն ապահովեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:
Նշենք, որ այսօր ռինգ կմտնի նաեւ մեր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը երեկոյան մրցահերթում ուժերը կչափի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդովի հետ: