A
A
Սասնա ծռերի փաստաբանները լքեցին դատարանի շենքը
Սասնա ծռերի գործով արտագնա կարգով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստին այսօր մի շարք փաստաբաններ կրկին չթողեցին խուզարկության ենթարկել իրենց պայուսակները, ինչի հետևանքով փոքրիկ վիճաբանություն առաջացավ կարգադրիչների և փաստաբանների միջև։ Փաստաբաններ Տիգրան Հայարապետյանը, Արայիկ Պապիկյանը, Երվանդ Վարոսյանը և Տիգրան Եգորյանը նշեցին, որ կարող են իրենց խուզարկել, բայց ոչ՝ պայուսակները, որտեղ քրեական գործերի նյութերն են։ Այս պահին փաստաբանները դուրս են եկել դատարանի շենքից։ Ի համերաշխություն գործընկերների՝ Սասնա ծռերի գործով ներգրավված մյուս պաշտպանները եւս լքեցին նիստերի դահլիճը։ Նիստը դեռ չի մեկնարկել։