Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ բռնցքամարտիկներից հաղթեց միայն Հովհաննես Բաչկովը (տեսանյութ)

Սպորտ
unnamed-19-1

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրն անհաջող ստացվեց Հայաստանի մարզիկների համար: Այսօր ռինգ մտած մեր հինգ բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը 3:2 հաշվով առավելության հասավ մոլդովացի Դիմիտրի Գալագոտի նկատմամբ: Նա առաջինը մտավ քառորդ եզրափակիչ եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Իսկ ահա 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը տանուլ տվեցին 1/8 եզրափակիչ մարտերը եւ դուրս մնացին հետագա պայքարից: Վաղը, հունիսի 20-ին, մերոնցից ռինգ կմտնեն երեք հոգի: 75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը կմրցի հոլանդացի Մակս Վան դեր Պասի հետ, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը կհանդիպի ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյին, իսկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանի մրցակիցը կլինի բուլղարացի Էլիան Դիմիտրովը: