Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Ջուլֆալակյանը արդարացնում է Արթուր Ալեքսանյանին (տեսանյութ)

Սպորտ
sport-1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լիովին արդարացնում է իր սանի՝ Արթուր Ալեքսանյանի պահվածքը Թբիլիսիի միջազգային մրցաշարում: Հիշեցնենք, որ 2016 թվականի օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ մարտի ժամանակ ինքնակամ լքել էր գորգը, որի համար նրան տեխնիկական պարտություն էին գրանցել եւ զրկել մեդալից: «Եթե Արթուրը տեսներ, որ իր մարզչին, առավել եւս հորը, մեկը քաշքշում է, եւ ինքն անտարբեր կանգներ գորգում, ապա ես չէի հարգի նման մարզիկին», - այսօր կայացած մամուլիս ասուլիսին ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչը: Ավելին՝ տեսանյութով