Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ

Կարևոր լուրեր Պաշտոնական
Bundesarchiv_B_145_Bild-F074398-0021_Bonn_Pressekonferenz_Bundestagswahlkampf_Kohl

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին: «Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեց Եվրոպայի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց Գերմանիայի միջազգային հեղինակությունը»,-ասված է ցավակցական հեռագրում: