Հրազդանում քաղաքացին ընկել է ջրանցքը. լրացված
Հունիսի 17-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին ընկել է «Սևան-Հրազդան» ջրանցքը՝ Կոճոռ թաղամասի սկզբնամասում: Փրկարարները Շահումյան փողոցի վերջնամասում (հյուսիսային հատված)՝ ջրանցքից (ընկած վայրից մոտ 300 մ հեռավորությունից) դուրս են բերել 1962 թ. ծնված Կ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ....... NEWS.am-ի փոխանցմամբ շտապօգնության աշխատակիցները հայտնել են. «57 ամյա կին է ջրանցքն ընկածը` Կլարա Մ.-ն է: Նրան շտապ տեղափոխել ենք Հրազդանի բժշկական կենտրոն: Տիկնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են նաեւ ոստիկանության աշխատակիցները»,-նշեցին բժշկական կենտրոնից: Շտապօգնության աշխատակիցների տեղեկացմամբ, կինը փորձել է ինքնասպանություն գործել` նետվելով ջրանցքը, նրան ջրանցքից դուրս են բերել ԱԻՆ աշխատակիցն ու ոստիկանության աշխատակիցը: Կլարա Մ.-ի ամուսինը մահացած է, ունի զավակներ, որոնք այս պահին հիվանդանոցում են: