A
A
Կարապետ Չալյանը հաղթեց Թբիլիսիի մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանն այսօր ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում ավարտված ըմբշամարտի միջազգային մրցաշարում՝ հաղթելով 75 կգ քաշային կարգում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Ազատ եւ հունահռոմեական ոճի մեր մյուս ըմբիշները ձախողվեցին նախնական փուլերում: Այդպիսով, երկու օրվա մրցումներում Հայաստանի ըմբիշները նվաճեցին 2 ոսկե, մեկ արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: