Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ երկրպագուների վրա. տեսանյութ (տեսանյութ)

Սպորտ
hardzakum-erkrpagu

Հայաստանի ազգային հավաքականի First Armenian Front երկրպագուների ֆան ակումբի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.

«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով, 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից` ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։ Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»։