Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղկաշատ համայնքում կարկուտ է տեղացել

Հասարակություն
8c378bb6e28f62be5d42d89133cc4665

Հունիսի 10-ին, ժամը 15:04-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին:  Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով: Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: