Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Չեռնոգորիա
Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չարտերային թռիչքով մեկնել է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցա, որտեղ պետք է անցկացնի աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը թիմի կազմում ընգրկել է 21 ֆուտբոլիստ. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Արամ Հայրապետյան: Պաշտպաններ՝ Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Եդիգարյան, Արմեն Մանուչարյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիզ, Էդգար Մանուչարյան, Էդգար Մալաքյան, Մարկոս Պիզելի, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Նարեկ Ասլանյան: Հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով, Տիգրան Բարսեղյան: Հայաստանի հավաքականը հանգրվանել է Պոդգորիցայի «Հիլթոն Ցռնա Գորա» հյուրանոցում: Այսօր Երեւանի ժամանակով 21:00-ին մեր թիմը տեղի «Գրադսկի» մարզադաշտում կանցկացնի նախախաղային մարզում: Հունիսի 10-ին նույն մարզադաշտում տեղի կունենա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպումը: Խաղը կսկսի մեր ժամանակով ժամը 22:45-ին: