Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների. ԵԼՔ-ը դեմ է մասնավորեցմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին այս պահին քննարկվում է Պետական գույքի մասնավորեցման մասին նախագիծը։  Անդրադառնալով բժշկական հաստատությունների մասնավորեցման խնդրին՝ Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, այո, մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավն են, քան պետականները. «Գոնե մասնավոր հիվանդանոցներում զուգարանների ավանդական գարշահոտությունը չկա։ Առողջապահության ոլորտում տխուր պատկեր ունենք։ Ինֆարկտով մարդուն, ոնց որ ասենք` ճիշտ է, ինֆարկտը քեզ կխփի, բայց Կառավարության որոշմամբ դեռ չես կարող։ Սա աբսուրդ է, սա միգուցե զավեշտալի է հնչում, սակայն բազմաթիվ մարդիկ են այդպես մահացել։ Բազմաթիվ հիվանդանոցներ երկրաշարժի ավերակներ են հիշեցնում։ Պետպատվերը մի քանի հիվանդանոցում է կենտրոնացված, որոշ բուժհիմնարկներ էլ վերածվել են օլիգարխների հիվանդանոցների։ Ունենում ենք օազիսներ` ոսկեջրած պատերով։ Կան նաեւ հիվանդանոցներ, որտեղ մասնագետների խնդիր ունենք, ասենք` կոտրված ոսկորը մասաժ են անում, 4 սմ ուռուցքը չեն նկատում։ Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով հանդես եկավ` ասելով. «Այստեղ հնչեցին սրտացավ պատգամավորների մտահոգիչ ելույթներ` երկու կողմից​ էլ։ Լա՞վ է, թե՞ վատ մասնավորեցումը։ Չենք կարող միանշանակ ասել։ Հաջողել են այն պետությունները, որոնք ճիշտ են իրականացրել մասնավորեցումը, այլ ոչ թե վայրի ձեւով։ Մասնավորեցումը ապացուցել է իր մրցունակ լինելը, օրինակ` Զվարթնոց օդանավակայանի մասնավորեցումը։ Արման Սահակյանի ներկայացրած փաթեթը ողջամիտ առաջարկ է։ Մասնավորեցումը փող հավաքելու միջոց չէ, այն խնդիր ունի արդյունավետ, մատչելի կառավարում անելու»։ https://youtu.be/z4gBOfQ3SqE ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ Ծառուկյան դաշինքը դեմ է այս նախագծին։ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ստորև