Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարի բանակցություններից հետո  50 մլն դրամի սպիրտ է գնվել (տեսանյութ)

Տնտեսություն
Region-Capture

Նախորդ տարի հանրապետությունում 21 միլիարդ դրամի պտուղ ու բանջարեղեն է մթերվել,  հունվարի 1-ի դրությամբ պարտքը կազմել է 1 մլրդ 660 մլն դրամ, իսկ այսօր՝  187 մլն դրամ է:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:  Քաղցրաշենի եւ հարակից գյուղերի բնակիչների պարտքերը մարելու խնդրով էլ անձամբ հետաքրքրված է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Նախարարը բանակցություններ վարեց Շահնազարյան ընկերության ղեկավարության հետ: Շուրջ 50 մլն դրամի սպիրտ  Շահնազարյան ընկերությունը գնեց Վինար ընկերությունից։ Անցած շաբաթ  մարվել է Քաղցրաշենի եւ մնացած գյուղացիների 50 մլն դրամի չափով պարտքը»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ այս շաբաթ օրվանից կվերաբացվեն գյուղատնտեսական տոնավաճառները եւ պայմանները լինելու են նույնը, ինչ նախորդ տարիներին: Ֆերմերներին շուկայի տարածքը եւ կշեռքը կտրամադրվի անվճար, ինչպես եղել է նախորդ տարիներին:  Ռոբերտ Մակարյանը նաեւ  ավելացրեց, որ ողջ ընթացքը վերահսկելու են ոստիկանները: