Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 բռնցքամարտիկ

Սպորտ
sport-boks

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող մարզիկների ցուցակը: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարվա եվրոպական ստուգատեսում հանդես կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ քաշային կարգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (գերծանր քաշային կարգ): Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Բռնցքամարտի 2017թ Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 15-25-ը,  Ուկրաինայի Խարկով քաղաքում։