Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի 191 քաղաքացու արգելված է հաճախել ֆուտբոլային խաղերի

Սպորտ
sport-rusastan-futbol

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջազգային եւ սպորտային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման վարչության պետի տեղակալ Անտոն Գուսեւը տեղեկացրել է, թե ինչպես է կազմակերպվելու ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության անվտանգությունը: «Այսօր Ռուսաստանի Դաշնությունում կա մի ցուցակ, որտեղ նշված են այն քաղաքացիների անուն-ազգանունները, որոնց արգելված է այցելել հանդիպումները: Նրանք թվով 191-ն են: Կեսից շատն այդ ցուցակում հայտնվել են մարզադաշտերում պայթուցիկ նյութեր օգտագործելու համար: Բացի այդ մի մասը խախտել են խաղերի ժամանակ պահանջվող կանոնները՝ դրսեւորելով ռասսայական խտրականություն, հրահրելով ծեծկռտուքներ, վնասելով մարզադաշտի գույքը  եւ այլն: Այդ քաղաքացիները գտնվում են մեր մշտական հսկողության տակ», - ասել է ՆԳՆ պատասխանատուներից մեկը: Նշենք, որ ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը տեղի կունենա Ռուսաստանի չորս քաղաքներում, հունիսի 17-ից մինչեւ հուլիսի 2-ը: