Ֆիրդուսի տոնավաճառում կրքերը թեժանում են (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը թեժացրել է կրքերը Ֆիրդուսի տոնավաճառում: «Մեղք է այս ժողովուրդը, բոլորը վարկերի տակ են, չեն մտածում: Մարդիկ ընտանիք են պահում: Իրենց միակ եկամտի աղբյուրը այս առեւտուրն է»,- ասաց առեւտրականներից մեկը: Առաջիկայում Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ։ Քաղաքապետը հանձնարարել է բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ Ֆիրդուսի տոնավաճառի առևտրականների գործունեությունն այդ տարածքներ տեղափոխելու համար: «Երեւան Մոլ: Կայարան մոլ: Այդ մոլը իրենք սարքեցին, մարդկանց տանում են մտցնեն այնտեղ, որ տակ տան, տները ծախեն, տան իրենց՝ գնան»,-ավելացրեց մեկ այլ աշխատակից: Այսօր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն այցելել է տոնավաճառ եւ տեղեկացրել քաղաքապետի հանձնարարականի մասին Տոնավաճառի աշխատակիցները մինչեւ տարեվերջ ժամանակ են խնդրում՝ իրենց ապրանքներն իրացնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում