Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանը դատարան չի բերվել (տեսանյութ)

Քաղաքականություն
susik

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը Վերաքննիչ դատարանից  պահանջում է փոխել իր  խափանման միջոցը եւ  ազատ արձակել կալանքից: «Երբ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը վարույթ է ընդունել գործը, խափանման միջոցին անդրադարձել է առանց Արարատ Խանդոյանին դատարան տանելու, առանց վարույթն իրականացնող մարմնի միջնորդության որոշում է կայացրել, եւ դա մենք չենք ստացել: Հիմնականում այդ գործերը դատարանը վարույթ չի ընդունում, բայց մերն ընդունել է»,- ասում է պաշտպան Արա Ղարագյոզյանը Դատական նիստը շատ կարճ տեւեց, քանի որ դատարան չէր բերվել Արարատ Խանդոյանը։  Ի դեպ, դատական նիստը նշանակվել է  բողոքը ներկայացնելուց  ընդամենը 5 օր հետո։ Պաշտպանը չի շտապում գնահատական տալ, որ նման հապճեպությունը կապված է ՄԻԵԴ որոշման հետ: Հիշեցնենք,  որ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արարատ  Խանդոյանի ապօրինի կալանքի վերաբերյալ գանգատը: Մանրամասները՝ տեսանյութում