Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օշականում խնայված ջուրն ուղղվեց դեպի Էջմիածին

Տնտեսություն
unnamed-2-1

Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Աշտարակ» տեղամասի կողմից օրերս ուսումնասիրվեց իր համակարգի հերթական ջրային կառույցը, որի հետեւանքը եղավ նույնպես հերթական նորամուծությունն իր դրական արդյունքով: Եւ այսպես՝ Օշական համայնքի օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/: Այն առանձին խողովակաշարով սնվում է «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատարից, վայրկյանում 72 լիտր քանակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սպասարկման տարածքի բաշխիչ ցանցում ջրապահանջի նվազմամբ պայմանավորված, հատկապես գիշերային ժամերին, ՕԿՋ-ում մշտապես առկա էր վայրկյանում 8-10 լիտրի ջրաթափում (перелив): Ջուրն իզուր կորչում էր այն ժամանակ, երբ այլ վայրերում սպառողը դրա կարիքն ուներ: «Աշտարակ»-ի առաջարկությունը բխում էր իրավիճակից: «Մեր կողմից առաջարկվեց ՕԿՋ-ն շրջանցել, - բացատրում է տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Գրիգորյանը: - Ջրամբարից վերեւ ու ներքեւ ընկած հատվածներն իրար միացնել 50 մետր երկարությամբ 200մմ տրամագծով նոր խողովակով»: Իսկ դա նշանակում էր, որ այսուհետեւ Օշական համայնքում սպառման ծավալների նվազման դեպքում ջուրը պետք է հետ հոսեր ոչ թե ՕԿՋ ու դուրս թափվեր, այլ նորակառույց ջրագծով՝ դեպի «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատար: Խնդիրը լուծվում էր արմատապես:   Մտածեցին՝ ներկայացրին: «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինությունը խրախուսեց տեղամասի նախաձեռնությունը, հատկացրեց անհրաժեշտ միջոցներ, ու ծրագիրն «Աշտարակ» - ի ուժերով արագորեն իրականացվեց: Խնայված ջրաքանակն ուղղվեց դեպի Էջմիածին։ Վեոլիա Ջուր ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն