Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն գազալցակայանում մարդատար միկրոավտոբուսի լիցքավորման ժամանակ

Կարևոր լուրեր Պաշտոնական
a0e5a4f364cf5fac17aaad06d82b8d35

Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկի խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի 35 ST 762 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան: Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ: ԱԻՆ