Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Պետրոսյան. «Մեր որոշ ֆուտբոլիստներ խաղային փորձի պակաս ունեն»

Սպորտ
MHM0114778

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն անչափ կարեւոր է համարում վաղը Սենթ Կիթս եւ Նեւիսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպումը:   «Անկախ մրցակցի մակարդակից, այս խաղն մեզ պետք էր, քանի որ մեր ֆուտբոլիստներից մի քանիսը վաղուց են ավարտել ելույթներն իրենց թիմերում եւ խաղային փորձի պակաս ունեն: Մեր նպատակներն են բարձրացնել ֆուտբոլիստների խաղային եւ հոգեբանանակն որակները, գտնել տակտիկական նոր լուծումներ», - այսօր կայացած նախախաղային մամուլի ասուլիսին ասաց մեր ընտրանու գլխավորը:   Խոսելով դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հավաքական չգալու մասին, Արթուր Պետրոսյանն ասաց, որ դրանում լուրջ խնդիր չի տեսնում, քանի որ հիմնական դարպասապահ Արսեն Բեգլարյանն իրեն վատ չի դրսեւորել նախորդ խաղերում, իսկ պահեստայինները մարզման ժամանակ հիասթափեցնելու առիթ չեն տվել:   Նշենք, որ Հայաստան – Սենթ Կիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը տեղի կունենա վաղը, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հրավիրված ֆուտբոլիստներից այս խաղին չի մասնակցի միայն Կամո Հովհաննիսյանը, որը վաղը խաղ ունի Բելառուսի առաջնությունում: Իսկ ահա պաշտպան Վարազդատ Հարոյանը չի կարող մասնակցել Չեռնոգորիայի հետ ընտրական հանդիպմանը, քանի որ որակազրկված է: [caption id="attachment_1547869" align="aligncenter" width="1000"]The pre-match training of Armenia national football team took place at Vazgen Sargsyan Republican Stadium The pre-match training of Armenia national football team took place at Vazgen Sargsyan Republican Stadium[/caption]