Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ողբերգական դեպք Ախուրյանի շաքարի գործարանում.1 մարդ մահացել է, մեկը՝ հոսպիտալացվել. (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1496501828_shaqari-gorcaran

Արտակարգ դեպք Շիրակի մարզում: Ողբերգական ավարտով պատահարը տեղի է ունեցել Ախուրյանի շաքարի գործարանում: Աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսը մարմնական վնասվածքներ է ստացել: Այսօր` ժամը 14:00-ի սահմաններում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շաքարի գործարանի աշխատակից, 1986 թվականին ծնված Ախուրյանի բնակիչ Շ.Ղ-ն, գործարանի ևս մեկ աշխատակից` Այգաբացի բնակիչ, 1974 թվականին ծնված Արմեն Թովմասյանը տեղում մահացել է: Նրա մահն արձանագրել է կանչի վայր մեկնած Գյումրու շտապբուժօգնության կայանի բուժքույրը: Նախնական տեղեկություններով, երկուսն էլ ընկել են բարձրությունից։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:այ Ցայգ հ/ը