Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրապետյան ընտանիքը հրաժարվեց «Փյունիկ»-ից, բայց ոչ՝ գույքից (տեսանյութ)

Սպորտ
sport-hajrapetyan

  «Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է շարունակել մեր սկսած գործը: Կասկած չունեմ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կհասնի նորանոր հաջողությունների», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Երեւանի «Փյունիկի» արդեն նախկին նախագահ Ռաֆիկ Հայրապետյանը, որն այսօր իր լիազորությունը փոխանցեց նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյանին: Այն հարցին, թե ինչու Հայրապետյան ընտանիքը հրաժարվեց իր կողմից հիմնած ակումբից, վերջինս պատասխանեց. «Մենք ոչ մեկին նվեր չենք անում: Այս գործարքը նրա համար տեղի ունեցավ, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ իր ընտանիքի անդամները կապ չունենան որեւէ ակումբի հետ: Այս պահին նպատակահարմար ենք համարում ակումբը հանձնել պարոն Սողոմոնյանին, քանի որ վստահում ենք իրեն ու համոզված ենք, որ նա կկարողանա արժանիորեն տնօրինել այն: Իսկ թե ինչու չենք վաճառել ակումբի գույքը, դա ուղղակի ներքին պայմանավորվածություն է», - պարզաբանեց Ռաֆիկ Հայրապետյանը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին է: