Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագայում 4.7-ց մինչև 5.7 տոկոս տնտեսական աճ կլինի. նախարար (տեսանյութ)

Պաշտոնական
aramyan

Այս տարի նախատեսվում է  3.2 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո եւս մեկ անգամ հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու հավելեց, որ  ապագայում կանխատեսում են ավելի բարձր՝ 4.7-ց մինչև 5.7 տոկոս տնտեսական աճ: «Իսկ այս տարվա 3.2 տոկոսը դա այն է ինչի համար մենք ջանքեր ենք գործադրելու, դա մեր ներքին տնտեսական պոտենցիալի աճի հաշվին է լինելու, որ մենք կարողանանք իրատեսորեն ունենալ այդ թիվը»,- նշեց նախարարը: Նախարարը անդրադարձավ նաեւ հարկերի հավաքագրմանը. «Ապրիլ ամսին մենք ունեցանք 107,5 մլդ  դրամի հարկերի հավաքագրում: Դա այն ամսական ծրագիրն է, որը որ մենք հավակնում ենք, որպեսզի տարեկան առումով մենք ունենանք 1 տրիլիոն 197 միլիարդի հարկերի հավաքագրում: Նախորդ տարվա մայիսի ցուցանիշը՝ հարկերի հավաքման վերաբերյալ եղել է 91 միլիարդ, այս տարի 92.5 միլիարդ է»,- նշեց նախարար: Մանրամասները՝ տեսանյութում