Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղարքունիքում մի շարք գյուղեր կջրազրկվեն

Կարևոր լուրեր Հասարակություն
water

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ,  Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի   ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Վեոլիա Ջուր ՓԲԸ