Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինսկում հաղթարշավը շարունակեցին Արտաշես Մինասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը

Սպորտ
chess

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարը հաղթանակով մեկնարկած մեր 10 շախմատիստներից այս անգամ վստահ հանդես եկան միայն երկուսը՝ Արտաշես Մինասյանը եւ Հովհաննես Գաբուզյանը, որոնք երկրորդ անընդմեջ հաղթանակը տարան եւ շարունակում են մնալ առաջատարների խմբում: Մեր մյուս շախմատիստները միավորներ կորցրին եւ զիջեցին դիրքերը: Այսօր նախատեսված 3-րդ տուրում Արտաշես Մինասյանը սեւերով կմրցի իտալացի գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյի հետ, իսկ Հովհաննես Գաբուզյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի հետ: